Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հուդան անգամ կսահմռկեր՝ էս ամենը տեսնելով

Հուդան անգամ կսահմռկեր՝ էս ամենը տեսնելով
29.06.2023 | 21:39

Որոշ կայքեր պարապ են մնացել, սահման գնալու և թուրքի դեմ կռիվ տալու փոխարեն՝ էս սև օրով նստել, «անհավատ» կոմունիստների ոտքերն են կրծում, թե բա դե՜մ էին փողոցն անվանակոչել Վազգեն Ա-ի անունով՝ օր կենդանության:

Դե արի ու մի ասա՝ տո աչքդ էլ էին հանել, որ դեմ էին, նրանք գործի մարդիկ էին. դու գնա թուրքի անունով անվանակոչիր, Համազասպին, Բաղրամյանին դեմ ես:

Ուրիշ խնդիր չունեն, ոչ սահման ունենք, ոչ սահմանին՝ զոհեր, այս պահին հենց միայն կոմունիստներին հիշելն ու ոսկորները կրծելն է օրախնդիր:

Ձեր հավատն ու դավանանքի ազատությունն էլ տեսանք, այ «աստվածապաշտ» անբարոյականներ, երկիր ու ազգ այլասերեցիք ու քանդեցիք:

Ինչքան գող ու պոռնիկ կար՝ վերելք ու ծաղկում ապրեցին, մեծարվեցին, մարգարիտն իջավ հատակ, տիղմը բարձրացավ:

Թշնամին դարեր շարունակ զինարաններ է կառուցել, մենք՝ եկեղեցի ու վանք, որ հետո գաղթականներին ապաստանեինք, թուրքն էլ դրսից դուռը փակեր, վառեր:

Թշնամին մի տարեկան լամուկին մարտիկ է մեծացրել, ղաչաղ ու ասպատակիչ, մենք էլ հոգևոր կրթարան ենք կառուցել՝ այստեղից-այնտեղից փող մուրալով, որ ազգի լավագույն կորիզը միայն շարական երգելով ու աղոթելով զբաղվի:

Էսօր էլ նույնն է՝ երիտասարդ-երեսպաշտ աղոթողներով լցվել է Հայոց Եկեղեցին, Էջմիածնի հոգևոր ճեմարանում դիմորդներից ասեղ գցելու տեղ չկա, գնում են Իսրայել՝ պատրաստության, վերադառնում լրիվ աղավաղված հոգեկան աշխարհով, միայն թե՝ հնարավորինս հեռու զինվորականությունից, զինվորի պարտք կատարելուց:

Կոմունիստները գոնե երկիր էին կառուցում, մարդ էին կրթում ու դաստիարակում, քաղաքացու հոգսերով էին, որ սոված ու անգործ, անտուն չմնա, կարողանա անվճար հանգստանալ լավագույն առողջարաններում, բուժվել լավագույն կլինիկաներում:

Մահամերձը՝ սեղանին, չէին թողնում մեռնի՝ մինչև փողը չտա հիվանդատերը, ինչպես այսօր է. աշակերտը մի օր դասից բացակայում էր՝ ուսուցիչը շտապում էր տեղեկանալ, այցելել տուն: Դասի մի ժամով, առանց մարդ պլոկող կրկնուսույցների, ուսուցիչը գրող ու բժիշկ, պրոֆեսոր էր կրթում, ոչ-ոք չէր մտածում դեբիլին մի բուհ խցկելու մասին:

Ուսուցիչն ինքն էլ սրբություն էր հասարակության ու կառավարության աչքում:

Քարտուղարը իր քաղաքի, շրջանի ամեն մարդու տեղը գիտեր, անձամբ էր զանգահարում, կանչում գործի, եթե անգործ մարդ էր տեսնում:

Սա ուղղակի՝ թեթև էսքիզ:

Հիմա կոմունիստնե՞րն են պարկեշտ ու քրիստոնյա եղել, թե՞ երկիր քանդող «հավատացյալ» կեղծավորներդ:

Սա չէ՞ ձեր էսօրվա հավատավոր երկիրը, որն Արցախն ու Հայաստանը բառացիորեն նետեց անդունդ: Հուդան անգամ կսահմռկեր՝ էս ամենը տեսնելով:

Այստեղ է, որ իրավամբ հիշում ես Անդերսենի խոսքը, իջնում այս թունդ «հավատավորների» մակարդակին ու հիշել տալիս.

«Մտածող աթեիստը, ով ապրում է իր խղճի մտոք, ինքն էլ չի պատկերացնում, թե որքան մոտ է Աստծուն: Նա բարություն է գործում՝ առանց վարձք ակնկալելու, ի տարբերություն հավատացյալ կեղծավորների»:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ